-
11.09.2013|
16:23
Այսօր ԱԺ-ն քննարկեց Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների նշանակման հարցը: Ընդդիմադիր պատգամավորները բազմաթիվ հարցեր հղեցին, որոնք հիմնականում առնչվում էին Հայաստանի դատաիրավական ոլորտին և ունեին քաղաքական ենթատեքստ:
-
11.09.2013|
16:22
«Հարավային դարպասը» հայտնում է, որ Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի է ունեցել Արմեն Չախալյանի դատավարությունը, որի ընթացքում որոշում է կայացվել նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Դատարանը որոշել է ազատել Ա. Չախալյանին` սահմանելով 4 տարի պայմանական և 2000 լարի տուգանք:
-
11.09.2013|
15:56
ԱԺ հայտարարությունների ժամին Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, թե սեպտեմբերի հայտնի որոշումից հետո հասարակությունը մի քանի մասի է բաժանվել: irates.am-ը նրան հարցրեց` այս որոշումը պառակտո՞ւմ, երկփեղկվածությո՞ւն է առաջացրել ժողովրդի մեջ:
-
11.09.2013|
15:06
Վաղը ազատամարտիկների ամենշաբաթյա հերթական հանրահավաքի օրն է: Արդեն չորս ամիս նստացույց անող և հրապարակային գործունեություն սկսած ազատամարտիկների հանրահավաքներին մատների վրա հաշված քաղաքական գործիչներ են լինում:
-
11.09.2013|
14:55
ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը շարունակում է «լռության ուխտը»: Այսօր ԱԺ-ում, երբ irates.am-ը փորձեց նրա տեսակետը ճշտել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության մասին, Օսկանյանն արագ քայլերով գլխիկոր հեռացավ` նետելով. «Ոչ մի հարցի չեմ պատասխանում»:
-
11.09.2013|
12:41
Հավանաբար, խորհրդանշական է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ` սեպտեմբերի 10-ին հայտարարել է իր որոշման կտրուկ փոփոխության մասին: ԱՄՆ-ը առայժմ կխուսափի Սիրիային ռազմական հարվածներ հասցնելուց և Սիրիայի իշխանությանը ժամանակ կտա երկրում առկա քիմիական զենքը միջազգային տնօրինությանը հանձնելու համար:
-
11.09.2013|
11:43
Այդ մասին հայտարարել է հիդրոկայանի ղեկավար Անատոլի Պրոկոպենկոն:
Սեպտեմբերի 15-19-ին ՈՒկրաինայի ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կարճատև նվազում: Անսպասելի կարճատև ցուրտը պայմանավորված է բալթյան ցիկլոնով:
-
11.09.2013|
11:16
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ` քննարկելով Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ ռուսական առաջարկը:
-
11.09.2013|
11:14
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է երկշաբաթյա դադար վերցնել Սիրիայի դեմ ռազմական գործողությունը սկսելու նախապատրաստական աշխատանքներում` ուսումնասիրելու համար Դամասկոսի քիմիական զինանոցը միջազգային հանրությանը հանձնելու ռուսական առաջարկը:
-
11.09.2013|
11:13
ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը չի տարբերում անկախ պետությունը և պետության նահանգը: «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հարցազրույցում նրան հարցրել են, թե ինչպես պետք է Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, որի հետ սահման չունի: